ՊՍԺ-ի երկրպագուները «Ռեյմսի» դեմ խաղի ժամանակ վիրավորել են Ադրիեն Ռաբյոյին

ՊՍԺ-ի երկրպագուները «Ռեյմսի» դեմ խաղի ժամանակ վիրավորել են Ադրիեն Ռաբյոյին։

Թիմերը մրցեցին Լիգա 1-ի 5-րդ տուրում (1:1):

Հանդիպման ժամանակ փարիզյան ակումբի երկրպագուները, արտագնա խաղում, մի քանի անգամ հայհոյանքներ են հնչեցրել «Յուվենտուսից» վերջերս հեռացած և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխված ֆուտբոլիստի հասցեին։

Ադրիանը ՊՍԺ-ի սան է, նա ակումբը ներկայացրել է 2012-ից 2019 թվականներին։