Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (2:2):
9-րդ րոպեին «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացեց խաղի հաշիվը՝ խփելով իր 100-րդ գոլը «Սիթիի» մարզաշապիկով։
Հյուրերը հավասարեցրին հաշիվը 22-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի նորամուտի գոլի շնորհիվ: 45-րդ րոպեին «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեշը առաջ մղեց իր թիմին։
Առաջին խաղակեսի 8-րդ փոխհատուցված րոպեին «Արսենալը» մնաց 10 ֆուտբոլիստով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ եզրային հարձակվող Լեանդրո Տրոսսարը։
Հանդիպման վերջին վայրկյաններին «Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը հավասարեցրեց հաշիվը։
«Մանչեսթեր Սիթին» ունի 13 միավոր և միանձնյա գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 11 միավորով 4-րդ տեղում է։