Պեպ Գվարդիոլա. «Ես պրագմատիկ եմ և չեմ փոխվի, քանի որ դա արդյունք է տալիս»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է իր խաղային փիլիսոփայության մասին հարցին։

Կիրակի օրը «քաղաքայինները» կհյուրընկալվեն Լոնդոնի «Արսենալին»։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:30-ին:

«Մենք շատ պրագմատիկ ենք, նայեք արդյունքներին։ Մենք լավագույնն ենք աշխարհում, երբ խոսքը վերաբերում է թվերին:

Ես պրագմատիկ եմ, և ինձնից լավ մարզիչ չկա այս հարցում։ Մենք ավելի հաճախ հաղթում ենք՝ այսպես վարվելով: Ինչու՞ այդ դեպքում փոխվել: Ինձ համար դժվար է տարբերվել, քանի որ դա արդյունք է տալիս։ 

Ի՞նչ է պրագմատիկ խաղը: Մրցակիցը պետք է պաշտպանվի սեփական տուգանային հրապարակում զրոյից մինչև 95-րդ րոպեն։ Ինչո՞ւ եմ սա ուզում: Քանի որ այս պահին գնդակը հեռու է մեր դարպասապահից։ Երբ գնդակը մոտենում է մեր դարպասին, ես սկսում եմ դողալ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։