Ո՛չ Վինիսիուսը ո՛չ Կիլիան Մբապպեն․ հայտնի է Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստի անունը։

Ըստ ներկայացված հաղորդագրության՝ դա եղել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի եզրային Կարիմ Ադեյեմին։ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում կիսապաշտպանը զարգացրել է 37,8 կմ/ժ արագություն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչ Նունու Մենդեշը՝ 37,2 կմ/ժ։ Լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Կիլիան Մբապպեն։ Նրա արագությունը 36,1 կմ/ժ է եղել։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի եզրափակիչում «Բորուսիան» ուժերը չափեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Կառլո Անչելոտտիի սաները հաղթանակ տոնեցին 2։0 հաշվով։