«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։
Առաջին խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի հետ բախման արդյունքում գերմանացի դարպասապահը պառկեց խոտածածկին։
Տեր Շտեգենը խաղադաշտը լքել է պատգարակով։ Նրան փոխարինեց Ինյակի Պենյան։