«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Զալցբուրգի» 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Օսկար Գլուչի նկատմամբ, ում «կարմիր սատանաները» երկարաժամկետ փոխարինող են տեսնում 30-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին։ Հայտնում է Fussball News-ը։
Գլուչը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը Թել Ավիվի «Մաքաբիից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 65 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: