Մադրիդյան ակումբի կիսապաշտպանն իր կարծիքն է հայտնել «Էսպանյոլի» հետ Լա Լիգայի 6-րդ տուրի խաղից հետո (4:1)։
«Վինիսուսը, Մբապպեն, Բելինգհեմը և Ռոդրիգոն հիանալի ֆուտբոլիստներ են: Ե՛վ նրանք, և՛ թիմն ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ են անում: Բայց մենք կարող ենք էլ ավելի կատարելագործվել, հաջորդ հանդիպումներում կշարունակենք նույն ոգով։
Եվ այս խաղը կարող է մեզ վստահություն հաղորդել»,- ասել է Մոդրիչը: