ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆուտբոլային հանրությանը կոչ է արել չհամարել ֆրանսիական գրանդի վինգեր Ուսման Դեմբելեին որպես թիմի միակ ու գլխավոր ռմբարկու։
«Մենք կոնկրետ գոլի հեղինակ չենք նշանակել: Եթե Դեմբելեի վրա ճնշում գործադրվի, և նա չխփի իրենից ակնկալվող գոլերը, ապա մենք խնդիրներ կունենանք։
Մեր ուզածը հաղթանակներն են։ Ո՞վ է գոլ խփելու: Ինձ չի հետաքրքրում: Թող խփի ՊՍԺ-ի մարզաշապիկը կրողը։ Չի կարելի ճնշում գործադրել միայն մեկ ֆուտբոլիստի վրա: Ամբողջ թիմը պետք է բարելավվի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ESPN-ը: