Լուիս Էնրիկե. «Ես գոհ եմ ՊՍԺ-ի վերաբերմունքից և մտածելակերպից»

ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լիգա 1-ի 5-րդ տուրի «Ռեյմսի» հետ հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Խաղի սկզբում մենք գերիշխում էինք, «Ռեյմսը» մնացել էր սեփական կիսադաշտում: Բայց նրանց բախտը բերեց, նրանք գոլ խփեցին իրենց առաջին հակագրոհի ժամանակ: Սա ուժեղացրեց նրանց պաշտպանական խաղի պլանը, և մենք հնարավորություններ ունեինք հավասարեցնելու, բայց չկարողացանք իրացնել դրանք:

Բայց մենք դա արեցինք երկրորդ խաղակեսում, և կարծում եմ, որ արժանի էինք առնվազն ոչ-ոքիի: Մենք կարող էինք հաղթել՝ հաշվի առնելով շանսերի քանակը, բայց սա ֆուտբոլ է։ Նրանք կարող էին նաև պարտվել։

Ես շատ գոհ եմ թիմի վերաբերմունքից ու մտածելակերպից։ Ակնհայտ էր, որ մեզ պետք են ավելի թարմ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստներ, քանի որ մենք խաղալու ենք երեք օրը մեկ և պետք է վերականգնվեինք: Հանդիպումը չավարտվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։ Այստեղ հաղթելը շատ դժվար էր, և պետք է պարզապես շարունակել աշխատել»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։