LA LIGA. «Ռեալը» տանը կամային հաղթանակի հասավ «Էսպանյոլի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Էսպանյոլին»։

Հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով։ Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ են դարձել պաշտպան Դանի Կարվախալը, ինչպես նաև հարձակվողներ Ռոդրիգոն, Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապպեն։ Մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան ինքնա​​գոլի հեղինակ է դարձել։

Մադրիդյան ակումբը բարձրացավ երկրորդ հորիզոնական 14 միավորով։