LA LIGA. Գոլառատ խաղում «Բարսելոնան» հաղթանակի հասավ «Վիլյառեալի» նկատմամբ

Իսպանիայում ավարտվեց Լա Լիգայի 6-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից» 1։5 հաշվով։

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհը կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն վրիպեց 11-մետրանոցից:

Գոլերի հեղինակ դարձան նաև Ռաֆինյան (դուբլ) և Պաբլո Տորեն: «Վիլյառեալի» գոլը հեղինակեց Այոզե Պերեսը:

Հարկ է նշել, որ մրցավարները դաշտի տերերից երեք գոլ չարձանագրեցին՝ բոլորն էլ խաղից դուրս վիճակի պատճառով՝ 0:0, 1:2 և 1:3 հաշիվների ժամանակ։

«Բարսելոնան» հաղթեց առաջնության 6-րդ անընդմեջ խաղում և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը (18 միավոր): Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 14 միավոր։