Կիլիան Մբապպեն հավասարվեց Կարիմ Բենզեմային այս ցուցանիշով

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Էսպանյոլին» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (4:1):

Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Նախկինում ֆրանսիացին դիպուկ հարվածով գրավել էր «Բետիսի» (2:0) և «Ռեալ Սոսյեդադի» (2:0) դարպասը:

Մբապպեն դարձավ «Ռեալի» երկրորդ ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում Լա Լիգայում երեք անընդմեջ խաղում գոլ խփեց 11-մետրանոցից՝ 2022 թվականին Կարիմ Բենզեմայից հետո։