Հայտնի է, թե երբ է Հանս-Դիտեր Ֆլիկը նախատեսում հնարավորություն տալ Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատրաստվում է երկար ժամանակ անց խաղալ:

27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով անհասանելի էր ապրիլից։ Հոլանդացու վերադարձը խաղադաշտ պետք է անընդհատ հետաձգվեր, սակայն այժմ կիսապաշտպանն իսկապես մոտ է լիարժեք վերականգնմանը: Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակնկալում է, որ «Յանգ Բոյզի» (հոկտեմբերի 1) կամ «Ալավեսի» (հոկտեմբերի 6) դեմ խաղում կկարողանա հույս դնել Դե Յոնգի վրա:

Այսօր «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Վիլյառեալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: