Հարի Քեյնը գերազանցեց Ջեյդոն Սանչոյի` Բունդեսլիգայի ռեկորդը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում (5:0): Այսպիսով, Քեյնը Գերմանիայի առաջնությունում խփեց 41 գոլ ու դարձավ անգլիացի լավագույն ռմբարկուն այս մրցաշարի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Քեյնից առաջ Բունդեսլիգայի ամենահաջողակ անգլիացի ֆուտբոլիստը վինգեր Ջեյդոն Սանչոն էր, ով Գերմանիայում հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Նա 118 խաղում խփել էր 40 գոլ։ Մինչդեռ Քեյնը 36 խաղում խփել է 41 գոլ։

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։