Ֆեդերիկո Վալվերդեն նշել է այն ֆուտբոլիստին, առանց որի «Ռեալը» 2022 թվականին չէր հաղթի Չեմպիոնների Լիգան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն նշել է այն ֆուտբոլիստին, առանց որի ակումբը 2022 թ. չէր հաղթի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։

«Մենք շատ տանջվեցինք այդ խաղում։ Թվում էր, թե հեշտ հանդիպում է լինելու, բայց եթե չլիներ Կուրտուան… Եթե դարպասին կանգնած չլիներ Տիբոն, մենք Փարիզում չէինք հաղթի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2022 թ. «Արքայական ակումբը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում բրազիլացի վինգեր Վինիսիուսի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին» և 14-րդ անգամ նվաճել ամենահեղինակավոր մրցաշարի տիտղոսը։ Այդ խաղում բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կատարել է 9 սեյվ։