TV2 Sport հեռուստաալիքը հրապարակել է վիճակագրություն, որն արտացոլում է Նորվեգիայի մարզիկների ժողովրդականությունը երկրի բնակիչների շրջանում։
Վարկանիշը գլխավորել է 400 մ արգելավազքի 2020 թվականի Oլիմպիական չեմպիոն Կարստեն Ուորհոլմը։
Հետաքրքիր է, որ համաշխարհային ֆուտբոլի աստղ, անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդը ներկայացված վարկանիշում միայն վեցերորդն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ՝ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։
Նորվեգիայի ամենահայտնի մարզիկները 2024 թվականի օգոստոսի դրությամբ (2024 թվականի հունվարի տոկոսները ներկայացված են փակագծերում).
1. Կարստեն Ուորհոլմ – 35% (37)
2. Մարտին Օդեգաարդ – 25% (23)
3. Յոհաննես Բո – 20% (26)
4. Բիրգիթ Սկարշտեյն – 19% (21)
5. Մարկուս Ռութ – 17% (նոր)
6. Էրլինգ Հոլանդ – 17% (21)
7. Յոհաննես Կլեբո – 16% (18)
8. Յակոբ Ինգեբրիգցեն – 16% (15)
9. Կասպեր Ռուդ – 13% (15)
10. Մագնուս Կարլսեն – 12% (14)
Հարկ է նշել, որ բնակչության շրջանում հարցումն անցկացվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից անմիջապես հետո, ինչը կարող է ազդել արդյունքների վրա։