Սեպտեմբերի 22-ին Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
9-րդ րոպեին Էրլինգ Հոլանդի գոլին «զինագործները» պատասխանեցին Ռիկարդո Կալաֆիորիի դիպուկ հարվածով 22-րդ րոպեին։ Առաջին կեսի ավարտին Գաբրիելի խփած գոլը հաղթական դարձավ խաղում։
Հոլանդի համար գոլը 100-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում: Բացի այդ, նորվեգացին դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, ով Պեպ Գվարդիոլայի օրոք 100 գոլ է խփել։ Մյուս երեքն են՝ Ռահիմ Ստերլինգը (120), Սերխիո Ագուերոն (124) և Լիոնել Մեսսին (211):