Ռուսական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» արտագնա խաղում մրցեց «Պարի ՆՆ»-ի հետ։
Հյուրերի կազմում գոլային փոխանցումով աչքի ընկավ Էդգար Սևիկյանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբում և 65-րդ րոպեին օգնեց խաղընկերոջը գոլով աչքի ընկնել։
Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին։