Կառլո Անչելոտտի․ ««Ռեալը» մոտենում է իր լավագույն տարբերակին»

Կառլո Անչելոտտին գոհ է Լա Լիգայում «Էսպանյոլին» հաղթելուց հետո (4:1)։

«Կարծում եմ, որ հանդիպումը լավ էր, թիմը լավ արձագանքեց «Էսպանյոլի» գոլին: Մենք սկսեցինք խաղալ շատ ավելի լավ, այլ ռիթմով, ավելի շատ հնարավորություններ ստեղծելով, և ես գոհ եմ:

Մենք ավելի արագ էինք խաղում, ավելի լավ էինք տեղաշարժվում խաղադաշտում, փակում էինք ազատ տարածքները: Մենք շատ հարվածներ ենք կատարել դարպասին և պետք է բավարարվենք դրանով։ Մենք լավ էինք գնդակը խլում, փորձում էինք դա անել անմիջապես կորուստներից հետո՝ ճնշում գործադրելով։ Մենք աստիճանաբար մոտենում ենք մեր լավագույն տարբերակին։

Կարվախալը վնասվածք ուներ, կապտուկ, ոչ մի առանձնահատուկ բան։ Բելինգհեմը ուսի հետ կապված խնդիրներ ուներ, բայց դրանք լուծվել են, և կարծես անհանգստանալու պատճառ չկա: Նա խաղում էր հատուկ պաշտպանությամբ, հիմա արդեն մեկ ամիս է՝ առանց դրա է խաղում, չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։