«Բայերը» 4-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղում հաղթանակ տարավ։ Սեպտեմբերի 22-ին Լևերկուզենում կայացած հանդիպումն ավարտվել է 4։3 հաշվով՝ հօգուտ Բունդեսլիգայի գործող չեմպիոնի։
Տանտերերը 5-րդ րոպեից հետո կորցրին առավելությունը, երբ Նորդի Մուկիելեն գնդակը ուղարկեց սեփական դարպասը։ 14-րդ րոպեին Ֆլորիան Վիրցի գոլը վերականգնեց հավասարությունը խաղատախտակի վրա, իսկ Ջոնաթան Տայի դիպուկ հարվածը 32-րդ րոպեին առաջ մղեց «դեղագործներին»։ Առաջին խաղակեսի ավարտից առաջ «Վոլֆսբուրգը» երկու գոլ խփեց։ Գոլի հեղինակ դարձան Սեբաստիան Բորնաուն և Մաթիաս Սվանբերը։
Հաշիվը կրկին հավասարվեց 48-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Պիերո Ինկապիեն։ 88-րդ րոպեին Յանիկ Գերհարդտի հեռացման պատճառով հյուրերը 10 ֆուտբոլիստով մնացին, իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Վիկտոր Բոնիֆեյսի գոլով «Բայերն» իրացրեց թվային առավելությունն ու հաղթանակ կորզեց
«Բայերը» 9 միավորով բարձրացավ Բունդեսլիգայի երկրորդ տեղ։ «Վոլֆսբուրգն» ունի 3 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։