«Ատալանտայի» կիսապաշտպանով հետաքրքրված է եվրոպական մեկ այլ թոփ-ակումբ

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսով հետաքրքրված է եվրոպական մեկ այլ թոփ-ակումբով։

«Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ համարվում էր բրազիլացու հավակնորդը, և կիսապաշտպանը կարող է տեղափոխվել նաև «Նյուքասլ» կամ «Յուվենտուս»: Ինչպես հաղորդում է Goal-ը՝ TNT Sports Brasil-ին հղումով, «Բարսելոնան» դիտարկում է նաև Էդերսոնին ձեռք բերելու հնարավորությունը, ում Transfermarkt պորտալի փորձագետները գնահատում են 40 միլիոն եվրո։

25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 96 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։