Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուս» – «Նապոլի» խաղից առաջ պատվո շրջան կանցնի

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կվերադառնա Թուրին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Լեհը խաղադաշտ դուրս կգա Ա Սերիայի 5-րդ տուրի «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպման մեկնարկից առաջ։ 34-ամյա դարպասապահը պատվո շրջան կանցնի։ Հիշեցնենք, որ անցյալ ամառ Շչեսնին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։

«Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Իր ողջ կարիերայի ընթացքում Վոյցեխ Շչեսնին հանդես է եկել «Արսենալում», «Բրենտֆորդում», «Ռոմայում» և «Յուվենտուսում»։