Վենսան Կոմպանին կարող է կրկնել Խոսեպ Գվարդիոլայի ձեռքբերումը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գերմանիայում կկայանա Բունդեսլիգայի չորրորդ տուրի հանդիպումը, որտեղ «Վերդերը» կհյուրընկալվի «Բավարիային» (Երևանի ժամանակով 17:30-ին):

Մյունխենյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարող է կրկնել Խոսեպ Գվարդիոլայի ձեռքբերումը, ով թիմը մարզել է 2013-ից 2016 թվականներին։

Հաղթելու դեպքում Կոմպանին կդառնա իսպանացուց հետո առաջին մարզիչը, ով հաղթում է Գերմանիայի առաջնությունում իր առաջին 3 արտագնա խաղերում։

Առաջին և երրորդ տուրերում «Բավարիան» հաղթեց համապատասխանաբար «Վոլֆսբուրգին» (3:2) և «Հոլշտեյնին» (6:1):