Ստեֆանո Պիոլին բացատրել է, թե ինչու է որոշել գլխավորել սաուդյան ակումբը

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բացատրել է, թե ինչու է որոշել գլխավորել սաուդյան ակումբը: Այս պաշտոնում նա փոխարինել է Լուիշ Կաշտրուին։

««Ալ-Նասրին» միանալու իմ որոշման պատճառը շատ պարզ է. ես ցանկանում եմ հաղթել առաջնությունը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։

58-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Միլանը», որի հետ նա 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։