SERIE A. «Յուվենտուսն» ու «Նապոլին» չկարողացան որոշել հաղթողին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, կայացավ 2024/25 մրցաշրջանի Ա Սերիայի 5-րդ տուրի «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Այս խաղից հետո «Նապոլին» 10 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» 9 միավորով չորրորդ տեղում է։