«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանգստյան օրերի տարբերության մասին։
Թիմերը կխաղան սեպտեմբերի 22-ին։ Միաժամանակ «զինագործները» Չեմպիոնների Լիգայում խաղացել են սեպտեմբերի 19-ին, իսկ «քաղաքայինները»՝ 18-ին։
«Մենք ցանկանում էինք նույն պայմանները, ինչ նրանք, և չստացանք դրանք, այնպես որ մենք պետք է հարմարվենք և առավելագույնս օգտագործենք այն ժամանակը, որն ունենք այսօր, վաղը և հանդիպման առավոտյան:
Մենք գնում ենք չեմպիոնների մոտ, մի թիմ, որը, կարծում եմ, ամենահետևողականն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ, ոչ միայն արդյունքներով, այլ նաև գերիշխանությամբ և թոփ մակարդակում ստաբիլ խաղալով։
Սա մարտահրավեր է մեզ համար, մենք պետք է գնանք այնտեղ և ապացուցենք, որ կատարել ենք զարգացման հաջորդ քայլը և կարող ենք մրցել նրանց հետ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։