ՊՍԺ-ն բողոքարկել է Կիլիան Մբապպեին 55 միլիոն եվրո պարտքը վճարելու որոշումը

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեի որոշումը՝ ակումբի նախկին ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեին 55 միլիոն եվրո պարտք վճարելու վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-ին LFP-ն ՊՍԺ-ին պարտավորեցրել է 8 օրվա ընթացքում Մբապպեին վճարել 55 միլիոն եվրոյի պարտք։ Սակայն փարիզցիները չեն պատրաստվում իրականացնել այս որոշումը եւ շարունակելու են իրավական պայքարը։

Մբապպեն, ով «Ռեալին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով, ՊՍԺ-ից պահանջում է վճարել իր պայմանագրի վերջին 3 ամիսների համար, այս գումարը ներկայացնում է չվճարված աշխատավարձ և բոնուսներ։

«ՊՍԺ-ն, սկզբունքորեն, բողոքարկել է LFP հանձնաժողովի որոշումը՝ չնայած դրա սահմանափակ ազդեցությանը: ՊՍԺ-ի դիրքորոշումը շատ ավելին է, քան պարզապես առողջ իրավական դիրքորոշում: Դա նաև ազնվության, արժեքների պահպանման և ակումբի և նրա երկրպագուների հանդեպ հարգանքի խնդիր է, որն ավելի կարևոր է, քան ցանկացած ֆուտբոլիստ»։