Լոնդոնում ավարտվել է «Վեսթ Հեմ» – «Չելսի» մայրաքաղաքային դերբին։ Հյուրերը հաղթեցին 3։0 հաշվով։
«Ազնվականները» երկու գոլ խփեցին առաջին խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Ջեքսոնը։ Երրորդ գոլը «Վեսթ Հեմի» դարպասը խփեց Քոուլ Պալմերը 47-րդ րոպեին։
«Չելսին» վաստակեց 10 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։