Անգլիական Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ (3:0)։
Հյուրերի դարպասը երկու գոլ խփեց Լուիս Դիասը։ Դարվին Նունյեսը ևս մեկ գոլ խփեց։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս պարտվեց «Ֆուլհեմին» (1:3): Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Ռաուլ Խիմենեսը, Էմիլ Սմիթ-Ռոուն և Ռայան Նելսոնը: «Կաչաղակների» միակ գոլը խփեց Հարվի Բարնսը։