Պեպ Գվարդիոլան նշել է Պրեմիեր Լիգայում իր գլխավոր մրցակցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Արսենալի» հետ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Վերջին տարիներին խաղերը միշտ լարված են եղել, քանի որ մրցակիցը լավն է, բայց մենք նույնպես լավն ենք:

Այդ իսկ պատճառով նրանք մեր հիմնական մրցակիցներն են վերջին երկու մրցաշրջաններում։ Մրցաշրջանի սկիզբն է, ուստի այս հանդիպումն ավելի շատ է ազդում հաջորդ խաղերի տրամադրության վրա:

Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակին, ապա սա այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է լինելու մեր այցը Լոնդոն մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Կարևոր է լավ հանդիպում անցկացնելը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: