Նիկոլաս Ջեքսոնը գերազանցեց Դիդյե Դրոգբայի ռեկորդը

Սեպտեմբերի 21-ին «Վեսթ Հեմը» հյուրընկալել էր «Չելսիին» Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խաղում։ Հյուրերը 3։0 հաշվով հաղթեցին «վեսթ Հեմին»։

Խաղի 4-րդ րոպեին հաշիվը բացել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։ 18-րդ րոպեին սենեգալցին կրկին գոլի հեղինակ դարձավ։

Ըստ Opta-ի՝ Ջեքսոնը «Չելսիի» կազմում ամենաարագ դուբլն է հեղինակել ԱՊԼ-ում վերջին 19 տարում: 2005 թվականի հունվարին Դիդյե Դրոգբային 17 րոպե պահանջվեց երկու գոլ խփելու համար։