Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղում «Նիցցան» ջախջախիչ հաղթանակ տարավ «Սենտ Էտյենի» նկատմամբ՝ 8:0 հաշվով։
Արդեն 4-րդ րոպեին Դիլան Բատուբինսիկան գրավեց սեփական դարպասը, իսկ մի քանի րոպե անց Տանգույ Նդոմբելեն խփեց թիմի երկրորդ գոլը։ Մինչ ընդմիջում հյուրերը եւս 4 գոլ խփեցին՝ դուբլի հեղինակ դարձավ Յուսուֆա Մուկոկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մոմո Չոն ու Էվան Գեսանը։
Երկրորդ խաղակեսում՝ Սոֆիան Դիոպն ու Պաբլո Ռոսարիոն աչքի ընկան, վերջինս անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։
«Նիցցան» այս մրցաշրջանում երկրորդ հաղթանակը տարավ և ունի 7 միավոր, իսկ «Սենտ Էտյենը» ունի 3 միավոր Ֆրանսիայի առաջնության մեկնարկում 5 խաղից հետո 4-րդ խաղում պարտվեց։