«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպանով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնի ծառայություններով: Ակումբը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի զարգացմանը:

Հաղորդվում է, որ նրանք պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերային առաջարկ անել։ Ֆուտբոլիստը մանկունիանցիներին կարժենա 50-60 մլն եվրո։

Ֆուտբոլիստը «Ատալանտայի» կազմում խաղում է 2022 թվականից։ Նախկինում նա ներկայացնում էր բացառապես բրազիլական թիմեր։ Կիսապաշտպանն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 96 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։