Լամին Յամալի տատիկը հայտնել է, որ ֆուտբոլիստի ընտանիքը սպառնալիքներ է ստացել

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի տատիկը հայտնել է, որ սպառնալիքներ է ստացել ֆուտբոլիստի ընտանիքի հասցեին։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Յամալի տատիկի խոսքով՝ շատ մարդիկ նախանձուեմ են իրենց ընտանիքին։ Կինը պատմել է, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստացել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ մի քանի տղամարդ դանակահարել էին Յամալի հորը՝ Մունիր Նազրաուիին, ինչի արդյունքում նա հոսպիտալացվել էր։