Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Միլանը»

«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը կապ է հաստատել Էդին Թերզիչի և նրա շրջապատի հետ: Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը։

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Թերզիչը միլանյան ակումբում մարզչական պաշտոնի գլխավոր թեկնածուն է, եթե թիմը լքի Պաուլո Ֆոնսեկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս պաշտոնի մեկ այլ հավակնորդ է Մասիմիլիանո Ալեգրին։

Իտալիայի առաջնության 4-րդ տուրի արդյունքներով «Միլանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։