Էնցո Մարեսկա․ ««Չելսիի» ղեկավարությունը երբեք ինձ չի ասել, որ պետք է ավարտենք լավագույն քառյակում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ակումբի ներուժի և մրցաշրջանի նպատակների մասին։

«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի սեփականատերերին և տնօրեններին, նրանք ոչ մի անգամ ինձ հետ չեն խոսել լավագույն քառյակում հայտնվելու մասին:

Մենք շատ լավ կազմ ունենք, բայց ես նաև ասացի, որ վերջին երկու տարիներին մենք զբաղեցրել ենք 12-րդ և 6-րդ հորիզոնականները: Բարելավումը ինքնաբերաբար չի լինում։ Ձեզ առաջընթաց է պետք»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

4 տուրից հետո «Չելսին» վաստակել է 7 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը։