Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել ռուսական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում։
«Ակրոնի» դեմ մրցավեճում 24-ամյա կիսապաշտպանը 29-րդ և 59-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ օգնեց իր թիմին հաղթել 5։2 հաշվով։
Էդուարդ Սպերցյանը երկրորդ դուբլը ձևակերպեց այս մրցաշրջանում։ Սպերցյանը խփեց 5-րդ գոլը ռուսական Պրեմիեր Լիգայում։