Դեյվիդ Մոյեսը կարող է կրկին գլխավորել իր նախկին ակումբներից մեկը

Անգլիայում գրում են, որ Դեյվիդ Մոյեսը կարող է վերադառնալ «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնին, որը նա զբաղեցրել է 2002-ից 2013 թվականներին։

Ակումբի ներկայիս մարզիչը՝ Շոն Դայչը, փրկեց թիմին նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց, սակայն թիմը լավ չսկսեց 2024/25 մրցաշրջանը՝ Պրեմիեր Լիգայի 4 խաղում 4 պարտություն կրելով։ Ակումբի դժբախտությունները սրվեցին վերջին երկու տուրերում։ «Բորնմութի» և «Ասթոն Վիլայի» դեմ խաղերում «Էվերթոնը» հաշվի մեջ առաջ էր 2-0 հաշվով, բայց երկու դեպքում էլ պարտվեցին 2-3 հաշվով:

Աղետալի մեկնարկի պատճառով Դայչը կարող է պաշտոնանկ արվել, իսկ Մոյեսը կարող է զբաղեցնել նրա տեղը: Դիտարկվում է նաև Գրեհեմ Փոթերի տարբերակը։