Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է այս ցուցանիշով գերազանցել Լիոնել Մեսսիին

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ալ-Իթթիֆակին»:

Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Ընդհանուր առմամբ, սաուդյան ակումբի կազմում 16 հնարավորից պորտուգալացին իրացրել է 16-ը։

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում 195-ից 11-մետրանոցից իրացրել է 165-ը, արգենտինացի Լիոնել Մեսսին՝ 140-ից 109-ը։