«Չելսին» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Հայտնի է դարձել, որ «ազնվականների» ղեկավարները պատրաստ են կատալոնական ակումբին վճարել մոտ 60 միլիոն եվրո և ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կոունդեն չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում իսպանական Պրիմերայում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։