BUNDESLIGA. «Բավարիան» կրկին ջախջախիչ հաղթանակ տոնեց

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Գերմանիայում կայացավ Բունդեսլիգայի 4-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Վերդերը» ընդունել էր «Բավարիային»։

Հանդիպումն ավարտվեց մյունխենյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 5։0 հաշվով։

«Բավարիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Մայքլ Օլիսը (դուբյ), Ջամալ Մուսիալան, Հարի Քեյնը և Սերժ Գնաբրին:

Այս խաղից հետո «Բավարիան» 12 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Վերդեր»՝ 10-րդ տեղը 5 միավորով։