«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Պեդրիի հետ

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Պեդրիի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են համագործակցությունը շարունակելու պայմանները։ Սրանք այս շաբաթվա առաջին շփումները չեն, իսկ հաջորդ շաբաթ սպասվում է նոր փուլ։

Նշվում է, որ «Բարսելոնան» դեռ չի կարող նոր պայմանագիր կնքել Պեդրիի հետ ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։

Պեդրին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020/21 մրցաշրջանից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։