«Բարսելոնան» համաձայնության է եկել իր սանի հետ նոր պայմանագրի շուրջ

«Բարսելոնան» համաձայնության է եկել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Լա Մասիայի» 21-ամյա սանը կատալոնացիների հետ պայմանագիր էր կնքել 2023 թվականի օգոստոսին, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը և պարունակում էր 400 միլիոն եվրո գնման կետ: Այնուամենայնիվ, «Բարսելոնան» որոշեց վերանայել գործարքը:

Լրագրող Միգել Ռիկոն հայտնում է, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է եկել Ֆերմին Լոպեսի հետ նոր պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի հինգ տարի, իսկ Ֆերմինը թիմում իր ներկայիս կարգավիճակին համարժեք աշխատավարձ կստանա։