«Մոնակոյի» ֆուտբոլիստը գերազանցեց Կիլիան Մբապպեի ռեկորդը

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մոնակո» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մոնեգասկների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Հաղթական գոլը խփեց Ջորջ Իլենիկենան։ Խաղի ժամանակ նա 18 տարեկան 34 օրական էր։ Սա նրա առաջին հանդիպումն էր «Մոնակոյի» կազմում Չեմպիոնների Լիգայում։

Այսպիսով, Իլենիկենան դարձավ մրցաշարի «Մոնակոյի» ամենաերիտասարդ ռմբարկուն՝ առաջ անցնելով Կիլիան Մբապպեից, ով 18 տարեկան 63 օրականում գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։