Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այսպիսով, հավակնորդների թվում են Հարի Քեյնը («Բավարիա»), Անտուան ​​Գրիզմանը («Ատլետիկո»), Ֆլորիան Վիրցը («Բայեր») և Ջեյմի Բինո-Գիտենսը («Բորուսիա Դորտմունդ»):

Քեյնը պոկեր է ձևակերպել Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում (9:2), Գրիզմանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Լայպցիգի» հետ խաղում (2:1), Վիրցը երկու գոլ խփել է «Ֆեյենորդին» (4:0), իսկ Բայնո-Գիտենսը դուբլի հեղինակ դարձավ «Բրյուգեի» հետ խաղում (3:0):

Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել պաշտոնական կայքում։