Կրիշտիանու Ռոնալդու. «Նա մեծ ներուժ ունի»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։

«Մեծ ներուժ, մեծ տաղանդ: Նա տեղափոխվեց մի ակումբ, որն ունի մաքուր միջավայր։ Նա աճում է, ինչպես մյուսները՝ Կամավինգան, Ռոդրիգոն, Վինիսիուսը։

Կարծում եմ՝ նա այնպիսի թիմում է, որը կօգնի նրան դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Հավատում եմ, որ նա կլինի նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ​​ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։

Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։