Ռահիմ Ստերլինգը դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայում նման ցուցանիշով

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Ատալանտա» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Վինգեր Ռահիմ Ստերլինգը խաղացել է «զինագործների» կազմում: Նա դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայում հանդես եկավ չորս տարբեր ակումբներում։

Ստերլինգը նախկինում խաղացել է «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» կազմում։