Պեպ Գվարդիոլա. «Ցավում եմ նրա համար, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Արսենալի» համար»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի վնասվածքի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել թիմին մինչև 2024 թվականի վերջ։

«Ես շատ եմ ցավում նրա համար։ Ես միշտ սիրում եմ խաղալ լավագույնների դեմ։ Իհարկե, նա կարևոր ֆուտբոլիստ է «Արսենալի» համար։ «Արսենալը» տարեցտարի ուժեղանում է, քանի որ ակումբը մեծ ներդրումներ է կատարում թիմի կազմում»,- ասել է Գվարդիոլան լրագրողներին։

Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։