«Բարսելոնայի» իսպանացի երիտասարդ կիսապաշտպան Պեդրին լրագրողների հետ զրույցում խոսել է «Մոնակոյից» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի խաղում իր թիմի կրած պարտության մասին։
Պեդրին L’Equipe-ին տված հարցազրույցում ասել է, որ կատալոնական թիմը, չնայած շուտ հեռացվել է խաղադաշտից, ցուցադրել է արժանապատիվ ելույթ: Կիսապաշտպանը նշել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պետք է դասեր քաղեն այս հանդիպումից, որպեսզի նման բան երբեք չկրկնվի։
«Անկասկած, մենք բոլորս այդպես չէինք ցանկանում սկսել Չեմպիոնների Լիգան: Պետք է խոստովանել, որ սա մրցաշրջանի վատագույն հանդիպումն էր»,- հավելել է Պեդրին։