Տիագու Մոտտա. «Ես գոհ եմ նրա ցուցադրած խաղից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան բարձր է գնահատել թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի խաղը։

«Վերջին խաղում Վլահովիչը հիանալի խաղաց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում՝ հնարավորություններ ստեղծելով թիմակիցների համար։

Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից, և նա պետք է շարունակի նույն ոգով»,- մարզչի մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի ձմռանը, համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը։